Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.02.2014

Հարգելի Marina, բարև Ձեզ, լարվածությունը կարող է կապված լինել առաջին հերթին հոգեկան և նյարդային լարվածությունից, որից կարող է առաջանալ սպազմ և հեշտոցի (նաև կուսաթաղանթի) լարվածություն: Կուսաթաղանթը սովորական լորաթաղանթային շերտ է, և նույն կարգով հնարավոր է վնասել, ինչպես օրգանիզմի ցանկացած այլ հատվածի լորաթաղանթն ու մաշկը, ու բոլորովին կարևոր չէ, թե վնասող իրը, առարկան, կամ օրգանն ինչ է, դա կապված է հարվածի կամ ներհրման ուժից:

Մեդ-Պրակտիկ

18.02.2014

Հարգելի Marina, բարև Ձեզ, կուսաթաղանթը սովորական լորաթաղանթային շերտ է, և նույն կարգով հնարավոր է վնասել, ինչպես օրգանիզմի ցանկացած այլ հատվածի լորաթաղանթն ու մաշկը, ու բոլորովին կարևոր չէ, թե վնասող իրը, առարկան, կամ օրգանն ինչ է, դա կապված է հարվածի կամ ներհրման ուժից:

Karine

18.02.2014

Barev dxex , hnaravor e zgal kusataxant@ matov nerhrman jamanak.

Marina

16.02.2014

Barev dzez, matov nerhrman jamanak arajacat dzgvatutyun@ kapvate kusataxanti het, inchpisi paymannerum e havanakan kusataxanti vnasum aranc nerhrman,.

Մեդ-Պրակտիկ

16.02.2014

Հարգելի a))))))))))))))), խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ հոդվածը. https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html

Մեդ-Պրակտիկ

15.02.2014

Հարգելի Diana, դժվարանում ենք պատասխանել Ձեր հարցին, քանի որ վնասելու հավանականության չափը հնարավոր չէ կանխագուշակել, սակայն, հազիվ թե կարողանայիք վնասել կուսաթաղանթի ամբողջականությունը, գուցե հավանական լինի մասնակի վնասումը:

Մեդ-Պրակտիկ

15.02.2014

Հարգելի Amalya))), բարև Ձեզ, հնարավոր է Ձեզ մոտ սնկային վարակի խնդիր կա, որը կարող էր զարգանալ հակաբիոտիկների օգտագործումից, լողավազաններից, հիգիենայի խախտումից: Խորհուրդ ենք տալիս դիմել մասնագետի, կատարել համապատասխան հետազոտություն և բուժում:

Մեդ-Պրակտիկ

15.02.2014

Հարգելի Meri, բարև ձեզ, գրեք Ձեր հարցը Վրեժ Շահրամանյանին, և նա կօգնի Ձեզ տեղեկատվությամբ՝ [email protected]

Մեդ-Պրակտիկ

15.02.2014

Հարգելի AA, բարև ձեզ, գրեք Ձեր հարցը Վրեժ Շահրամանյանին, և նա կօգնի Ձեզ տեղեկատվությամբ՝ [email protected]

a)))))))))))))))

15.02.2014

barev bjishk iska kareli e serakan kyanqov zbaxvel hxiutyun jamank

Marina

15.02.2014

Barev dzez , inchpisi paymannerum e havanakan kusataxanti vnasum aranc nerhrman.

Diana

12.02.2014

mersi mi banel harcnem dzez isk ete miqich aryuna ekel hnaravora kusataxants vnasvac lini?

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

12.02.2014

Հարգելի ?????, բարև Ձեզ, առանց Ձեր գանգատի պատճառը հայտնաբերելու անիմաստ է Մետրոնիդազոլ խմելը: Դա կարող է նույնիսկ դժվարացնել հետագա ընթացքը: Ցանկալի է ստուգվել, այսինքն՝ սեքսոլոգիական հետազոտություն անցնել: Նման պատկեր կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Հարգանքով`
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

AA

11.02.2014

Barev dzez hargeli Bjishk, 1-amis e inch amusnacac em, amusnus het haraberutyun unenalis vochinch chem zgum, da normal e skzbnakan shrjanum?? ete voch xorhurd tveq. naxapes shnorhakalutyun...

meri

11.02.2014

barev bjishk jan es 2 tari e in4 amusnacac em ev haraberutyan jamanak amusins djgohutyunner e arajacnum..asum e vor heshtocis xoro4@ shat mec e ev shat djvarutyamb e ir gorc@ verjacnum.......in4 xorhurd ktaq

Amalya)))

11.02.2014

Barev dzez,,,16 tarekan em, ev klini mot 2-3 tari,,inch unem artadrutyun,,,katnaguyn (skzbum tapancik grete,,choranaluc heto dexnaguyn,,,linum e amen or,,qich qanakutyamb,,aveli shat aravotyan artnanaluc heto,,,inch e da? vtangavor e ardyoq?

Մեդ-Պրակտիկ

11.02.2014

Հարգելի Ellada, յուրաքանչյուր տղամարդու համար դժվար չէ տարբերակել կնոջը կույսից ո՛չ միայն կուսաթաղանթի գոյությամբ: Ինչևէ՝ տարբեր է հոգեկան դրսևորումը, սպազմի և ցավի, նաև արյան առկայույթունը:

Մեդ-Պրակտիկ

11.02.2014

Հարգելի Արմեն, բարև Ձեզ, դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունը հակացուցված չէ, սակայն ցանկալի չէ, քանի որ այդ ժամանակ կնոջ սեռական օրգաններն ավելի խոցելի են  վարակի ընկալման և բորբոքական երևույթների զարգացման տեսանկյունից:

Մեդ-Պրակտիկ

11.02.2014

Հարգելի Albert, բարև Ձեզ, անմիջականորեն հղիանալուն խանգարել չի կարող, սակայն կնոջ մոտ կարողէ առաջանալ ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում, ճաքեր, թութք, որոնք կարող են հետագա հղիությունների ժամակ խորացնել վիճակը և վտանգել առողջություն, իսկ հղիության ժամանակ պարզապես վտանգավոր է:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Ani, բարև Ձեզ, ծլիկի մեծանալու հավանական պատճառ կարող են լինել հորմոնալ փոփոխությունները: Եթե նկատելի աճ կա, դիմեք մասնագետի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Lusine, բարև Ձեզ, կուսաթաղանթի նման կերպ վնասումը անհավանական է, Դուք դա կզգայիք: Ինչ վերաբերում դատական բժշկությանը նման պարագայում տարբերակումն անհնար է:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի LIZA, բարև Ձեզ, կրծքերը կարող են ցավել նաև մինչև հղիությունը՝ կապված դաշտանային ցիկլի հետ: Իհարկե դա կարող է լինել նաև հղիության առկայության դեպքում, սակայն դա անպայման պայման չէ: Եթե Ձեզ մոտ ուշացել է դաշտանը, փորձեք համոզվել հղիության հարցում թեստի միջոցով:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Karine, բարև Ձեզ, կարծում ենք կհանդիպեք Ձեր կյանքի կեսին, ով Ձեզ կընդունի այնպիսին, ինչպիսին կաք, քանի որ ի սկզբանե անազնիվ հարաբերությունները չեն կարող երկարատև երջանիկ կյանքի գրավական լինել, մի օր բացահայտվում ու իր հետ տանում է կեղծի վրա կառուցած երջանկությունը: Պետք չէ ստեղծել մի բան, որը կորցնելու վախը պիտի հետապնդի Ձեզ: Կառուցեք դժվարությամբ, բայց ի սկզբանե ամուր հարաբերություններ՝ առանց կորցնելու վախի:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի LUSIA, բարև Ձեզ, չի բացառվում, որ Դուք ցավեր եք ունենում ու արտահատվում եք, որից նա լարվում է, չի ցանկանում ցավ պատճառել ու արդեն չի կարողանում շարունակել: Հնարավոր է ինչ-ինչ հոգեկան խնդիրներ խանգարում են նրան, կամ ձեզ երկուսիդ: Ուստի փորձեք լիցքաթափվել, ստեղծել քիչ ռոմանտիկ պայմաններ, հարաբերությունից առաջ օգտագործեք վալերիանայի 2 դրաժե՝ հոգեկան լարվածությունը հանելու համար: Փորձեք մտածել միայն հաճույք ստանալու մասին՝ երկուստեք և ամեն ինչ կստացվի:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Sos, բարև Ձեզ, ամորձիների մեջ տարբերություն կարող է լինել, դա շեղում չէ: Եթե գոնե մեկ անգամ տեսել եք 2 ամորձիներն էլ ամորձապարկում, ուրեմն անհանգստանալու ոչինչ չկա: Որպեսզի համոզվենք, որ ամորձիների հետ ամեն ինչ նորմալ է, հետևեք խորհրդին. քանի որ ամորձիները շատ զգայուն են և դիպչելիս, կամ մի թեթև սառելիս կծկվում ու վերև են բարձրանում ու թվում է թե բացակայում է, փորձեք ուշադիր հետևել երեխային` լողանալիս, տաք վաննայի մեջ, երբ նա հանգիստ է և տաքությունից ամորձին թուլանում ու իջնում է ամորձապարկ, հետևեք առանց դիպչելու: Եթե տեսաք, ամեն ինչ նորմալ է:

Մեդ-Պրակտիկ

10.02.2014

Հարգելի Анна, բարև Ձեզ, դաշտանային ցիկլի հետ կապված կրքագեղձի ցավերը կապված են հորմոնալ փոփոխությունների հետ, երբ ձվազատման ժամանակ օրգանիզմը պատրաստվում է հղիության՝ անկախ այն բանից, հղիություն կսկսի, թե ոչ: Բնականաբար, երբ հղիություն չի լինում, նորից օրգանիզմը վերադառնում է նախկին վիճակին և կրծքագեղձերի ցավը նույնպես անհետանում է:

Հղիության համար ամենանպաստավոր ժամանակահատվածը դաշտանը սկսելու 1-ին օրից հաշվարկած 9-14-րդ օրերն են, եթե դաշտանային ցիկլը մինչև 28 օր է, իսկ եթե ավելին է, համապատասխանաբար օրերը փոխվում են (ամենահավանականը դաշտանային ցիկլի մեջտեղին է համապատասխանում):

Ellada

10.02.2014

Hargeli bjishk jan ete haraberutyun em unecel naxqin nshanacis het ev chem uzum vor vochmek imana,hnaravoraa tenc ban? Kam nor haraberutyan jamanak zugynkerd inchov e imanum vor kuys ches?

Armen

10.02.2014

Dashtani jamanak kareliya sexov zbaxvel bjishkuhi jan?

Albert

10.02.2014

bjishk jan varaki masin chem harcnum ayl es nkati unei erexaner unenalun.pastoren karox enq erexaner unelan da vtang chi sparnum...... shat shnorakal em dzez

Ani

08.02.2014

kam tarber linuma clik@

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ